Չինաստանում վեցամյա տղան ընկել է 6-րդ հարկի պատշգամբի ճաղերին եւ մնացել դրանց արանքում: Դա նրա կյանքը փրկել է, սակայն երկար ժամանակ մնացել է կախված՝ մինչեւ օգնություն ստանալը:
Սինցզյան-Ույգուրյան ինքնավար շրջանի Կորլա քաղաքի վեցամյա բնակիչը քիչ է մնացել վայր ընկնի 6-րդ հարկի պատշգամբից, սակայն բարեբախտաբար ճաղերի միջեւ եղած հեռավորությունը մեծ չի եղել: Երեխան խրված է մնացել՝ չկարողանալով ինքնուրույն դուրս պրծնել: Օգնության են շտապել հարեւաններն ու հրշեջները:
Պարզվել է՝ տղան տանը միայնակ էր մնացել: Մայրը հիվանդանոց էր գնացել: Երեխան պատշգամբում խաղալիս պատահաբար ընկել էր ճաղերի վրա:
Փրկարարական գործողությունների ընթացքում երեխան իրեն շատ հանգիստ է պահել, ոչ մի ձայն չի հանել, չի արտասվել անգամ այն ժամանակ, երբ նրան ազատել եւ հանձնել են վախեցած մորը:











