Չինաստանի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգում հորդառատ անձրեւների արդյունքում առաջացած ջրհեղեղը ողբերգական արդյունքի է հանգեցրել:
Լեռնային շրջաններից մեկում սողանքի տակ է մնացել 30-40 մարդ: Ներկայումս տեղում աշխատում են փրկարարները եւ տեղի բնակիչները, որոնք փորձում են դուրս բերել նրանց, ովքեր ողջ են մնացել:
Սիչուանի մեկ այլ շրջանում ջրի ճնշման տակ փլուզվել է ճանապարհային կամուրջը, ինչի արդյունքում 6 ավտոմեքենա ջրում է հայտնվել: Ենթադրվում է, որ դրանցում եղել է մոտ 12 մարդ, որոնցից ամենափոքրը 1 տարեկան է, հաղորդում է «Ինտերֆաքս Զապադը»:
Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 զոհերի մարմիններ, սակայն առայժմ հայտնի չէ, արդյոք նրանք ջուրն ընկած ավտոմեքենաներից են եղել: Առայժմ բոլոր 12 մարդիկ համարվում են անհայտ կորած:











