Մեքսիկացի հնագետները հայտնաբերել են նախապատմական ժայռապատկերների ամենախոշոր հավաքածուն: Այն գտնվել է Կոաուիլա նահանգի Սպիտակ անապատում: Գիտնականները կարծում են, որ դրանք պատկերել են քոչվորները, որոնք այդ տարածքներում բնակվել են 6 հազար տարի առաջ:
Այդտեղ կա ընդհանուրը 8 հազար պատկերագրություն, որոնք կազմված են շրջաններից եւ գծերից: Դրանք արված են մոտավորապես 500 քարերի վրա, որոնք ցրված են երկու քառակուսի կմ տարածքում:
Հետազոտողները կարծում են, որ այդ գրությունները քոչվոր որսորդական ցեղերի խորհրդանշական լեզուն են: Դրանցում պատկերված են որսի տեսարաններ, կենդանիների հետքեր եւ աստղագիտական տարրեր: Ըստ գիտնականների՝ գտածոն կօգնի ավելին իմանալու այդ ժողովուրդների կյանքի մասին, հաղորդում է NTDRussian հեռուստաալիքը:
Հնագետներն ուսումնասիրություններ են կատարում անցյալ տարվա օգոստոսից: Այդտեղ գտել են նաեւ նետեր եւ խոհանոցային պարագաներ՝ կափարիչով պնակ: Դա ապացուցում է, որ այնտեղ ապրող ցեղերը քոչվորական կենսակերպ են վարել:











