«Քինգ Դելյուքս» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետություն են ներկրվել թվով 19 «Յութունգ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կփոխարինեն Երեւան-Աբովյան N 259 ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին։ Արդյունքում կբարձրանա ուղեւորների սպասարկման որակը եւ անվտանգությունը։
Նոր ավտոբուսների ուղեգիծ մտնելու մեկնարկը տրվեց այսօր` հուլիսի 10-ին՝ ժամը 13.00-ին, Հանրապետության հրապարակից։
Միջոցառմանը ներկա էր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, «Քինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Հարությունյանը («Պալաչ»):
Նրանք, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձան ինչպես տրանսպորտի գնի բարձրացման խնդրին, այնպես էլ մի շարք այլ քաղաքական հարցերի:
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նոր ավտոբուսներ ներկրելու թեմային, նշեց, որ սեփականատերերը երթուղիների համար հայտարարվող մրցույթին մասնակցում են սեփական մեքենաներով: «Եվ նրանք քանի որ գիտեն, որ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից հայտարարված մրցույթին պետք է ընկերությունները մասնակցեն բարվոք վիճակում կամ լրիվ նոր մեքենաներ, ուրեմն կհաղթեն այդ երթուղիները: Տվյալ սեփականատերը մեր կոչը ընդունելով բերել է լրիվ նոր ավտոբուսներ, մի շարք սեփականատերեր էլ պայմանավորվածություն են ձեռք բերել՝ մեքենաները նորացնելու համար»,- ասաց նախարարը:
Մանրամասներն` առաջիկայում











