Բրազիլիայի բնակչուհի 21-ամյա Կատարինա Միգլիորինին, որը ողջ աշխարհում հայտնի է դարձել իր կուսությունն աճուրդի հանելու պատճառով, սկանդալով լքել է ավստրալացի ռեժիսոր Ջասթին Սիսլիի ռեալիթի-շոուն՝ մեղադրելով վերջինիս իրեն շահագործելու մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միգլիորինիի կուսությունը վաճառվել է ռեկորդային՝ 780 հազար դոլարով: Նախագծի հեղինակի խոսքով՝ լոտը գնել է խորհրդավոր 53-ամյա ճապոնացի օգտատերը՝ Նաթսու մականունով:

Միաժամանակ, Կատարինան պնդում է, որ դոկումենտալիստի կողմից խաբեության եւ շահագործման զոհ է դարձել: Նա պետք է ստանար սկարահանումների վաճառքի 20 տոկոսը եւ ամբողջական հոնորար՝ իր կուսության դիմաց: Բայց ռեալիթի-շոուի աստղը այդպես էլ գումարները չի ստացել:

«Ես պետք է հանդիպեի գնորդ Նաթսուի հետ Սիդնեյի ռեստորաններից մեկում, բայց երբ ես նշանակված ժամին գնացի, ես որեւէ մեկին չտեսա, որ նման կլիներ նկարագրությանը: Կարծում եմ, այդպիսի մարդ ընդհանրապես չկա, իսկ ինձ պարզապես օգտագործել են»,-վստահ է Կատարինան, գրում է Life News-ը: