Չինաստանի հարավ-արեւելքում տեղակայված Սիչուան նահանգում սողանքների զոհ է դարձել 2 մարդ, այդ թվում` մեկ զբոսաշրջիկ, 21 մարդ համարվում է անհայտ կորած: Բացի այդ, տարերքը ոչնչացրել է 11 տուն:

Աղետի գոտում գտնվող 352 տեղացիներ ու 31 զբոսաշրջիկներ տարհանվել են, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»` վկայակոչելով Սինհուային:

Ընդհանուր առմամբ, հորդառատ անձրեւների արդյունքում Սիչուան նահանգում զոհվել է 7 մարդ, 48-ը համարվում են անհայտ կորած: Մի շարք շրջաններում տեղումների բարձրությունը հասել է 500-600մմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով չինական լրատվամիջոցները:

Ընդհանուր առմամբ, եղանակային վատ պայմաններից տուժել է 508 հազար տեղի բնակիչ: Ափերից դուրս են եկել 8 գետեր, ինչի արդյունքում տարհանվել է 36 հազար մարդ, փլուզվել է երեք կամուրջ: Փլուզման արդյունքում ջուրը տարել է 6 ավտոմեքենա, որոնցում եղել է 12 մարդ, որոնց առայժմ չեն հայտնաբերել: