ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն աշխարհում առաջին անգամ իրականացրել են անօդաչու թռչող սարքի վայրէջք ավիակրի տախտակամածին:  Northrop Grumman ընկերության X-47B սարքը հաջող վայրէջք է կատարել George H.W. Bush նավի տախտակամածին:

Նավը Nimitz տեսակի է, որը ավիակրերը միավորում է  միջուկային ուժերին, դրանք աշխարհում ամենամեծ ռազմանավերն են: 

Անօդաչու թռչող սարքը  մեկնարկը կատարել է Մերիլենդ նահանգի  Փաթաքսենթ Ռիվեր կայանից եւ թռել մինչեւ Վիրջինիա նահանգի մոտ գտնվող ավիակիրը: Վայրէջքն իրականացվել է տախտակամածի վերեւում լրացուցիչ թռիչքից հետո:  Մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է առնվազն եւս երեք վայրէջք իրականացնել ավիակրի տախտակամածին, գրում է  NEWSru.com-ը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պատմական պահի տեսագրությունը տեղադրել է YouTube-ում: