Ուկրաինայում երկու ուղեւորատար ավտոբուսների վթարի արդյունքում զոհերի եւ տուժածների թիվն աճել է: Ճշգրտված տվյալներով` վթարի արդյունքում զոհվել է 8 մարդ` 6 ուկրաինացիներ, բելառուս երեխա եւ բուլղարացի վարորդ:
Առավոտյան Լուցկ-Կովել ավտոճանապարհին բախվել են երկու ուղեւորատար ավտոբուսներ: Դրանցից մեկը բելառուս զբոսաշրջիկներին տեղափոխում էր Բոլւղարիա` հանգստանալու, մյուսով Լուցկի բնակիչները մեկնում էին հանգստի Շացկիե օզյորայի «Լեսնայա պեսնյա» հանգստավայրում:
Բելառուսական ավտոբուսում եղել է 50 մարդ, որոնցից 40-ը մինչեւ 16 տարեկան երեխաներ: Նրանց ուղեկցել են 8 մեծահասակներ եւ երկու վարորդներ: Ուկրաինական ավտոբուսում եղել է 20 մարդ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա վ Ուկրաինե»-ն:
Փրկարարների տրամադրած վերջին տեղեկություններով` հիվանդանոցում են գտնվում 23 տուժածներ, մյուսները տեղաոխվել են «Տուրիա» հանգստավայր, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:
Հետաքննությունը պարզում է, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել վթարը:











