Հնագետները Երուսաղեմի տարածքում հայտնաբերել են ամենահին առարկաները` հնագույն գրություններով: Գիտնականների հայտնաբերած կերամիկայի կտորի վրա կան տառեր, որոնք մոտավորապես Սողոմոն արքայի ժամանակներին են վերագրվում, այսինքն` մ.թ.ա. 10-րդ դարին, հաղորդում է Art Daily-ն:
Եվրոպական համալսարանի հետազոտողները գտածոն հայտնաբերել են 2013թ պեղումների շրջանի սկզբում: Գիտնականները հայտնաբերել են կերամիկական ամանեղենի բեկորներ, որոնցից մեկի վրա էլ հայտնաբերվել է քանաական լեզվով գրությունը:
2,5 սմ բարձրությամբ տառերը, ի տարբերություն եբրայերենի, կարդացվում են ձախից աջ: Ենթադրվում է, որ գրությունն արել է Երուսաղեմ ժամանած վաճառական, այլ ոչ թե հրեա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Հնագետները պնդում են, որ նոր բացահայտումը թույլ կտա լրացուցիչ եզրակացություններ անել հին Երուսաղեմի առեւտրային կապերի վերաբերյալ:











