Իմպալին` միջին մեծության աֆրիկական այծքաղին հաջողվել է թաքնվել իրեն հետապնդող վագրակատուներից, գրում է « The Daily Mirror»-ը: Դա տեղի է ունեցել Հարավաֆրիկյան Հանրապետության սաֆարի-այգում, եւ զբոսաշրջիկներին հաջողվել է այն նկարահանել:
Տեսանյութում հնարավոր է տեսնել, թե ինչպես է իմպալների խումբը կտրում ճանպարհը, որտեղ զբոսաշրջիկներ մի քանի մեքենաներ են: Նրանց հետապնդում են երկու վագրակատու: Այծքաղներից մեկը հանկարծ թեքվում է ու ցատկելով թփերի վրայով, հայտնվում զբոսաշրջիկների մեքենաներից մեկում, փոխանցում է «Lenta.ru»-ն:
«Մենք տեսանք, թե ինչպես այծքաղը հայտնվեց մեքենայում, եւ ինչ-որ մեկն սկսեց բղավել` նա մեքենայում է»,-պատմել է զբոսաշրջիկներից մեկը: Տեսանյութի հեղինակ 20-ամյա Սամանտա Փիթենգրայը պատմել է, որ բոլորը շատ զարմացած էին: Ի վերջո, այծքաղին դուրս են թողել մեքենայից, իսկ վագրակատուները ձեռնունայն հեռացել են:











