Օսկար անունով ընտանի շունը մայրական որակներ է ցուցաբերել` Քենիայում երկու փոքրիկ երեխաների խնամքը ստանձնելով: Շունն իր ամբողջ ժամանակը տրամադրում է 7-ամյա Դեւիդ Մբոգոյին եւ նրա վեցամյա քրոջը`Մերի Վանժիկուին: 6 տարի առաջ հարազատ մայրը լքել է երեխաներին` ալկոհոլային կախվածություն ձեռք բերելով:

Այժմ երեխաներն ապրում են Նայրոբիից ոչ հեռու` Կիրիգու գյուղում: Նրանց միակ ազգականը տարեց տատիկն է` Սյուզան Վանժիկուն: Նա խնամում է երկու աղջիկներից ծնված եւս 5 թոռների, որոնց պահելու համար նա շուկայում բանջարեղեն է վաճառում: Օսկարն ամբողջ օրը հետեւում է Մերիին ու Դեւիդին:

Գյուղի բնակիչները պատմում են, որ Օսկարն ամեն օր նրանց դպրոց է ուղեկցում եւ սպասում այնքան, մինչեւ նրանք ավարտում են դասերը, հաղորդում է Life News-ը: