Գինեսի Ռեկորդների գրքում Նոր Զելանդիան արտասովոր ռեկորդ է սահմանել: Դանիդին քաղաքի Օտագո համալսարանում մի խումբ մարդիկ են հավաքվել, որպեսզի նրանց վրա ներկ լցնեն: Ռեկորդն հենց այդպես էլ կոչվում` մարդկանց ամենամեծ քանակը, որոնց վրա միաժամանակ ներկ է լցվել:

Ինչպես հաղորդում է NTDRussian հեռուստաալիքը, օգտագործվել է 4 տոննա ներկ: Մարդկանց ընդհանուր թիվը եղել է 4171: Նվաճումը գրանցելու համար ներկա է եղել Գինեսի գրքի ներկայացուցիչը, ով եւս ակամայից մասնակից է դարձել իրադարձությանը:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, նախկինում նման ռեկորդի գրանցման փորձ չի եղել: Սակայն որպես մասնակիցների նվազագույն քանակ սահմանվել է 4 հազարը: