ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է դեռահասի, ով փորձել է կողոպտել երկրի խոշորագույն բանկի մասնաճյուղերից մեկը:
Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն` դեթրոյթցի 12-ամյա տղան ձերբակալվել է` «Bank of America»-ի մասնաճյուղ ներթափանցելու համար: Սպասելով աշխատանքային օրվա ավարտին` տղան իր հեծանիվով մտել է բանկի տարածք: «The Associated Press»-ի հաղորդմամբ` տղան պատուհանը կոտրել է գիշերվա ժամը մոտ 3-ին`բանկ մտնելու համար:
Բանկի անվտանգության աշխատակիցները միանգամից չեն նկատել ճարպիկ գողին, նշում է «Life News»-ը:
Տեսանյութից երեւում է, թե ինչպես են փոքրիկ կողոպտիչին բանկից հանում ձեռնաշղթաներով:











