Արեւադարձային «Սոուլիկ» թայֆունը հասել է Թայվան` ուղեկցվելով  տեղատարափ անձրեւներով եւ ուժեղ փոթորիկով: Մեկ ոստիկան զոհվել է, որի վրա աղյուս է ընկել: Հազարավոր մարդիկ տարհանվել են, որոնց կարող են սպառնալ սողանքները:

Կղզում սահմանափակվել է գնացքների երթեւեկությունը, փակվել են գրասենյակներն ու կրթական հաստատությունները, հաղորդում է  BBC-ին:

Նշվում է, որ 2009թ-ին «Մորակոտ» թայֆունի զոհ էին դարձել Թայվանի հազարավոր բնակիչներ: