Իսպանական Պամպլոնայում 21 մարդ է տեղափոխվել հիվանդանոց հերթական ցլավազքից հետո, որ տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Այդ մասին հայտնել է Նավարրա նահանգի հիվանդանոցի բժիշկը: Երկու տյուժածներ՝ իսպանացի եւ իռլանդացի, կրծքավանդակի վնասվածքներ են ստացել եւ գտնվում են ծանր վիճակում:

Ավանդական վազքը հազվադեպ է առանց վնասվածքների անցնում, սակայն շաբաթ օրը ռեկորդային է եղել: Ցլավազքի նախորդ հինգ օրերին վնասվածքներ ստացել էին 22 մարդ, իսկ միայն հուլիսի 12-ին ցլի կոտոշների հետ առնչվել են երեք մարդ: AFP-ն հայտնում է, որ տուժածներից մեկին՝ իսպանացու, ստիպված են եղել հանել ցլի կոտոշների վրայից, ընդ որում երկու մարդ քաշում էր ցլի պոչից, իսկ մյուսները՝ հակառակ կողմ էին քաշում տուժածին, հաղորդում է NEWSru.com-ը:

Հուլիսի 13-ի տուժածների մեծ մասը վնասվածք է ստացել հրմշտոցի ժամանակ, որ առաջացել է ցլերի ելքի առջեւ: Մինչ մասնակիցները փորձել են ոտքի կանգնել, վրա են հասել ցլերը:

Սան-Ֆերմին տոնը Պամպլոնայում անցկացվում է արդեն 800 տարի, ցլավազքը դրա անբաժանելի մասն է կազմում: