Պամպլոնայում Սան Ֆերմին փառատոնի ժամանակ ցուլը պոզահարել է միջոցառման մասնակիցներից մեկին, որի հետեւանքով ավստրալուհի զբոսաշրջիկը թոքի վնասվածք եւ կողերի կոտրվածքներ է ստացել:
Ինչպես գրում է The Sun-ը, ցլերի հետ վազքի մասնակիցը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Չի նշվում, թե երբ նրան դուրս կգրեն հիվանդանոցից:
Բացի ավստրալուհուց, հուլիսի 14-ին տեղի ունեցած ցլերի հետ վազքի ժամանակ տուժել են նաեւ երեք իսպանացիներ եւ մեկ ամերիկացի: Դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 13-ին, ցուլերի հետ վազքից հետո հիվանդանոցում էր հայտնվել 23 մարդ:
Ցլավազք Պամպլոնայում. Իսպանացուն բառացիորեն հանել են ցլի կոտոշներից
Նշենք, որ այս տարի Սան Ֆերմին փառատոնը տեղի է ունեցել հուլիսի 6-14-ին: Փառատոնի ժամանակ տուժել ավելի քան 50 մարդ, հաղորդում է Lenta.ru-ն: Մահացու դեպք չի արձանագրվել:
Վերջին անգամ Պամպլոնայում ցլերի հետ վազքի ժամանակ մարդ էր մահացել 2009 թվականին: 27-ամայ իսպանացին մահացել էր այն բանից հետո, երբ ցուլը կոտոշը խրել էր նրա վիզը:











