Չեխ ոստիկանները բավական չարչարվել են անսովոր խուլիգանին՝ վայրի վարազին բռնելու համար, որը կոտրել էր Պրահայի կենտրոնում գտնվող Hilton հյուրանոցի ցուցափեղկը։

Ոստիկանները փողոցներում վազվզող վարազի մասին տեղեկացել էին անցորդից, որը զանգահարել էր «թեժ գծին»՝ հայտնելով, որ կենդանին լողալով անցնում է գետը Շտավնիցե կղզու մոտից։ Մինչ ոստիկանության ժամանումը Hilton-ից հայտնել էին ցուցափեղկը կոտրելու մասին։

Ոստիկանները մի քանի ժամ փորձել են բռնել կենդանուն։ Պրահա-10 թաղամասում վարազը քիչ է մնացել հարվածի երեխային մանկասայլակով տանող կնոջը։ Սպառնալիքը կանխել է սպաներից մեկը՝ մոտոցիկլետով արագ փախելով վարազի ճանապարհը, հայտնում է NEWSru.com–ը՝ վկայակոչելով IDnes.cz-ը։

Վարազը վազելով հասել է կառուցվող մասնավոր քոթեջային տարածք՝ բանվորներին ստիպելով  ծառ բարձրանալ։ Ժամանած ոստիկաններն ու բժիշկները երեք ներարկմամբ քնեցրել են կենդանուն, ինչից հետո հանձնել են անտառտնտեսության աշխատակիցներին։