Չինական քաղաքներից մեկի փողոցում ոստիկանության աշխատակցուհիները խցանում են առաջացրել՝ փողոցի մեջտեղում վեճի բռնվելով: Նրանք հենց երթեւեկելի հատվածում միմյանց մազերն են սկսել քաշքշել:
Ականատեսների խոսքով՝ իրավապահները, մոռանալով իրենց պարտականությունները, ամբողջովին տրվել են զգացմունքներին: Վարորդներից մեկը բջջայինով նկարահանել է այն պահը, երբ աղջիկներից մեկը գետնին է տապալում մյուսին, հայտնում է Life News-ը:
Ականատեսներից մեկը պատմել է, որ այնպիսի տպավորություն էր, թե աղջիկները ցանկանում են իրար սպանել:
Երբ իրավիճակն անվերահսկելի է դարձել, գործին միջամտել է նրանց գործընկերը: ՃՈ ներկայացուցիչների խոսքով՝ առաջիկայում աղջիկները կպատժվեն զանցանքի համար:











