Կոպենհագենցի թոփ-մենեջերը մեկուկես տարի վատնել է մանկական LEGO կոնստրուկտորներով ամենաերկար երկաթուղու նախագծման համար: Տղամարդը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

42-ամյա Հենրիկ Լյուդվիգսենից LEGO-ի 93 072 դետալ է պահանջվել մտածածն իրագործելու համար: Ռելսերի ընդհանուր երկարությունը ավելի քան 4 կմ է կազմել, որը խաղալիք գնացքը հաղթահարում է երեք ժամում:

Տղամարդը Կոպենհագենի խոշոր ընկերություններից մեկում տեխնոլոգիաների գծով տնօրեն է, իսկ LEGO-ն նրա հոբբին է:  Լյուդվիգսենի LEGO-ի անձնական հավաքածուն 125 հազար դոլար է գնահատվում, գրում է Life News-ը:

Մտահղացումն իրականացնելու համար տղամարդը հսկայական սրահ է վարձել եւ 80 աշխատող, որոնք ամբողջ կոնստրուկցիան հավաքել են վեց ժամում: Պահանջված «շինանյութի» ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 50 հազար դոլար: