Եթե անտառում արջի հանդիպելով չգիտեք ինչ անել, ապա նյութն ուղեկցող տեսանյութը կպատասխանի ձեր բոլոր հարցերին: Ամերիկացի հեռուստալրագրողուհի Ջուլյա Թրեմելը պատկերավոր նկարագրում է, թե գիշատչին հանդիպելու դեպքում ինչպես է պետք վարվել: Օրինակ՝ նա խորհուրդ է տալիս կոշիկը շպրտել գազանի վրա, գրում է Metro-ն:

Ամերիկուհին Ռոդ Այլընդում արջերի ի հայտ գալու մասին ռեպորտաժ էր պատրաստում: Դրա վերջում նա որոշել է վայրի գիշատիչների հետ հանդիպման դեպքում վարքի մի քանի կանոններ ցուցադրել:

-Առաջին. Փորձեք չնայել գազանի աչքերին,- ասում է Ջուլյա Թրեմելը՝ ջանալով այսուայն կողմ նայել, ինչը նրա մոտ բավական  լավ է ստացվում:

-Թափահարեք ձեռքերը՝ ցույց տալու համար, որ մարդ եք,- շարունակում է հաղորդավարուհին: Կողքից տպավորություն է ստեղծվում, թե պատրաստվում է թռչել:

-Լռեք, ապա հանկարծակի բղավեք՝ կենդանու վրա տարբեր իրեր շպրտելով,- ասում է Թրեմելը՝ վայրի չիչերով տեսախցիկի ուղղությամբ շպրտելով կոշիկները:

Ըստ բրիտանացի լրագրողների՝ Ջուլյա Թրեմելի հետ հանդիպելու դեպքում արջը եթե անմիջապես չփախչի, ապա հաստատ խիստ ծանր ապրումներ կունենա,  գրում է Vesti.ru-ն: