Ամերիկյան ինտերնետ-ալիքը, որը կարճ տեսանյութեր է պատրաստում «թրիլլեր» եւ «սարսափ» ժանրերում, նոր տեսագրություն է թողարկել, որում ներկայացվում է, թե ինչպես են տեսախցիկի այցելուները հավատում ցնցող «կատակին»:

Որեւէ բան չկասկացող այցելուները մտել են խցիկ եւ փակել վարագույրը: Մինդեռ ներսում գտնվողները պատրաստվել են նկարահանվելու, երկու կողմերում հարմար պահին են սպասել գրիմավորված դերասաները:

Երբ այցելուները պատրաստվել են ժպտալ տեսախցիկին, դերասանները իմիտացիա են արել, թե փորձում են ներս խուժել: Սարսափելին այն է եղել, որ նրանց հագուստների վրա արյուն հիշեցնող հետքեր են եղել:

Այցելուների արձագանքը տարբեր է եղել, ոմանք անբնական ձայներ են հանել, ոմանք սահել են գետնին, ոմանք էլ փորձել են ընդդիմանալ եւ վնասել «արյունարբու մոլագարներին», հաղորդում է Life News-ը:

Ցնցված այցելուները հեռացել են իրենց հետ տանելով «սարսափելի» միջադեպի արդյունքում իրենց աղավաղված դեմքերը: