Ամերիկացի ոստիկանը կարողացել է բնակելի շենքի տանիքում մնացած շանը հանել հոթ-դոգի օգնությամբ:
Պատրիկ Հիգբին շանը հոթ-դոգ է առաջարկել, կենդանին որոշ ժամանակ վարանել է, հետո մոտեցել ոստիկանին: Այդ ժամանակ էլ ոստիկանը շան վզին հատուկ օղակ է հագցրել եւ նրան իջեցնել ներքեւ: Շանը հանձնել են կենդանիների պաշտպանության ընկերակցությանը: Եթե տերերն ի հայտ չգան, նրան կհանձնեն կենդանիների ապաստարան, հաղորդում է «Associated Press»-ը:
Շենքի տանիքում շան գոյության մասին ոստիկանություն էր հայտնել բնակիչներից մեկը:











