Ամերիկացի ձկնորս Էլլիոթ Սուդալը տեղի լողափում երկու մետրանոց շնաձուկ է բռնել: Մասսաչուսեթսի բնակիչը պայքարել է հսկայական գիշատչի հետ եւ ձռքերով նրան դուրս բերել ջրից:
Նա եղբոր հետ ձկնորսությամբ է զբաղվել, երբ նկատել շնաձկանը, կարթին խայծ է ամրացրել եւ մի քանի վայրկյան անց շնաձուկը այն կուլ է տվել:
Ամերիկացին շնաձկանը 45 րոպեների ընթացքում կարթին կպած է պահել, մինչեւ վերջինս լիովին ուժասպառ է եղել: Դրանից հետո նա ջուրն է նետվել եւ շնաձկան պոչից բռնած՝ դուրս բերել ջրից:
Էլլիոթը խոստովանել է, որ շնաձկանը հաղթելով՝ միանգամից որոշում է կայացրել նրան բաց թողնել, հաղորդում է Life News-ը: Նա ասել է, որ շնաձկան հետ մենամարտն իսկական ադրենալին էր իր համար, սակայն նրանց սպանելու հարցում բավականին պահպանողական է եւ դեմ է, որ կենդաններին սպանեն հանուն զվարճանքի:











