HTC ընկերությունը ներկայացրել է HTC One mini սմարթֆոնը, որը HTC One «ֆլագմանի» փոքր տարբերակն է: Հիշեցնենք, որ HTC One-ը թողարկվել էր 2013թ գարնանը:
Mini-ն ունի նույն տեսքը, ինչ HTC One-ը: Վերջինս եւս ունի ալյումինե կորպուս, սակայն այն ավելի փոքր է եւ թեթեւ:
Բացի այդ, One mini-ն ավելի թույլ բնութագրումներ ունի՝ քառամիջուկ պրոցեսորի փոխարեն երկմիջուկ եւ երկու գիգաբայթ հիշողության փոխարեն մեկ: Սմարթֆոնն ունի 16 գիգաբայթ սեփական հիշողություն, սակայն չունի microSD-ի օգտագործման հնարավորություն, հաղորդում է «Lenta.Ru»-ն: Սարքըզինված չէ նաեւ NFC տեխնոլոգիայով, որը բնորոշ էր One-ին:
Հաղորդվում է, որ Եվրոպայում HTC One mini-ն վաճառքի կհանվի այս տարվա օգոստոսին, իսկ աշխարհի մյուս հատվածում՝ 2013-ի սեպտեմբերին: Գինը չի բացահայտվում, սակայն հայտնի է, որ սարքն ավելի էժան է լինելու, քան HTC One-ը:











