Թուրքական հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Ռեկորդների աշխարհը» հաղորդման ժամանակ Ռհինո անունով շունը ռեկորդ է սահմանել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ռեկորդների աշխարհը» հաղորդման ժամանակ Թարքանը Օզվարդարին պատկանող Ռհինո անունով շունը կարողացել է 3 րոպեում 24 անգամ օդում բռնել նետված ափսեն։
Նշվում է, որ այս տիպի մրցույթում տարբեր երկրներում տարբեր ռեկորդներ են սահմանվել, սակայն Ռհինոն նոր ռեկորդ է սահմանել, իր ցեղակիցներին թողնելով հետեւում։
Թարքան Օզվարդարը նշել է, որ ինքը եւ Ռհինոն իրենց ռեկորդը նվիրում են բոլոր անտուն կենդանիներին։











