Իսպանիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ ցուցարարների միջեւ, որոնք պահանջում են վարչապետ Մարիո Ռախոյի հրաժարականը: Ցույցին մասնակցել են հազարավոր բնակիչներ:

Ցուցարարները փակել են մի քանի փողոցներ, որտեղ տեղակայված է իշխող կուսակցության շտաբը: Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ռետինե մահակներ: Տուժածներ կան երկու կողմերում էլ:

Նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաեւ Բարսելոնում:  Այս մասին հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»: