Հռոմում Կարաբինավորների կորպուսի հատուկ գործողության ընթացքում վրացի 37 գողերի են ձերբակալել, այդ թվում՝ երեք կանանց, որոնք զբաղվում էին տների կողոպուտով: Սա իրավապահ մարմինների արդեն երկրորդ գործողությունն է՝ ուղղված վրացական կազմակերպված հանցավորության դեմ՝ այս տարվա մարտին 14 հոգուց բաղկացած այլ հանցախմբի կալանավորումից հետո:

Այս պահի դրությամբ Վրաստանի  54 քաղաքացիներ են ձերբակալվել, որոնց բռնել են  հենց հանցանքի պահին:

Կարաբինավորների կորպուսի ներկայացուցչի խոսքով՝  ավազակախումբը չափազանց վտանգավոր է, քանի որ մեծաթիվ անդամներ ունի: Այն նաեւ կողպեքների բացման նոր տեխնիկա՝ «key bumping» էր կիրառում:

Կարաբինավորները հատուկ ընդգծել են, որ բարձրորակ այդ սարքերն արտադրվել ու ուղարկվել են Իտալիա, հայտնում է nr2.ru-ն:

Հանցագործների վարձակալած բնակարանից ոսկի, արծաթ, թանկարժեք զարդեր եւ համակարգիչներ են գտել՝ 2 մլն եվրո արժողությամբ:

Հանցախումբը զինվորական կարգուկանոնով է գործել: Յուրաքանչյուր անդամը նախապես իրեն հատկացված դերն է կատարել:

Կանայք զբաղվել են գողոնի իրացմամբ: