Բրիտանական The Sun պարբերականը «խաբել է» լրագրողներին, որոնք քնում ու զարթնում են Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցի մոտ եւ սպասում են Քեմբրիջի դքսուհու ծննդաբերությանը: Պարբերականը հիվանդանոց է ուղարկել Քեյթի եւ Ուիլյամի նմանակներին:
Ամենայն հավանականությամբ որոշ լրագրողներ խայծը կուլ են տվել, քանի որ թղթակիցներից մեկի բլոգում այդ մասին համապատասխան գրառում է տեղադրվել:
Խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, ինչ կեղծ դուքսն ու դքսուհին ցուցադրել են պարբերականի լոգոտիպով իրենց վերնաշապիկները, հաղորդում է Life News-ը:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», գահաժառանգի ծնվելու մասին պաշտոնական հայտարարությունը կկախեն Բուկինգհեմյան պալատի դարպասներից:











