ԱՄՆ-ում` «Six flags over Texas» զբոսայգում զոհվել է երիտասարդ ամերիկուհին, երբ սահում էր այգու ամենահայտնի ատրակցիոններից մեկով` «Թեքսասի հսկա» փայտե ամերիկյան բլրակներով:
Ականատեսների վկայությամբ, երբ ատրակցիոնը թափ է հավաքել, կինն ընկել է խցիկից:
Նա մահացել է տեղում: Նրա մահվան ականատեսն են դարձել մի քանի հարյուր մարդ, որոնք էլ պատմել են կատարվածի մասին:











