Ամերիկյան Միսսուրի նահանգի Հանիբալ քաղաքում պարաշյուտիստն ընկել է բեյսբոլիստի գլխին խաղից առաջ: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ մարզիկները մարզվում էին` օդից նման «նվեր» չսպասելով:

Միջադեպն արձանագրել է ականատեսներից մեկի բջջային հեռախոսը, հաղորդում է Dni.ru-ն:

Պարաշյուտիստը պարզապես չի հաշվարկել թռիչքի ուղղությունն ու երկու ոտքով բախվել է բեյսբոլային թիմի խաղացողի մեջքին: Երջանիկ պատահականությամբ, ոչ ոք լրջորեն չի վնասվել, իսկ բեյսբոլիստը նույնիսկ կարողացել է մասնակցել խաղին: