Տասնյակ ուղեւորներ Տոկիոյի կայարաններից մեկում կարողացել են ճոճել 32-տոննայանոց գնացքը՝ երիտասարդ կնոջը փրկելու համար: Վերջինս պիկ-ժամի ընթացքում ընկել է գնացքի եւ պլատֆորմի միջեւ եղած 20-սանտիմետրանոց անցքի մեջ, հաղորդում է NewsOnJapan-ը:

Գրեթե 30 տարեկան կինը ընկել է գնացքի եւ պլատֆորմի միջեւ եղած անցքի մեջ: Մոտավորապես 40 ուղեւորներ կարողացել են ճոճել գնացքը՝ հեռավորությունը մեծացնելու եւ կնոջն այնտեղից դուրս բերելու համար: Կինն անվնաս է մնացել, փոխանցում է NEWSru.com-ը:

Պահը ֆիքսել են Yomiuri պարբերականի լուսանկարիչները, որոնք արդեն երեկոյան դրանք հրապարակել են լրատվամիջոցներում:

Կնոջ անկման պատճառով գնացքի մեկնումը հետաձգվել է 8 րոպեով: Երբ նա կրկին հայտնվել է պլատֆորմի վրա, երթեւեկությունն անմիջապես վերականգնվել է, փոխանցում է AP-ը: