«Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի մասնակիցները, ովքեր Երեւանի Կենտրոն վարչական շրջանի տարբեր կանգառներում բողոքի ակցիա էին անցկացնում՝ ուղեւորներին հորդորելով վճարել 100 դրամ, օրվա վերջում վարորդներինսկսեցին կոչ անել, որ դիմեն գործադուլի: Ժամը 20.00-ից տարբեր կանգառներում հավաքված ակցիայի մասնակիցները շարժվեցին Մաշտոցի պուրակ՝ միմյանց հետ ծանոթանալու համար, որտեղ էլ, քննարկելով հետագա անելիքները, շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, իսկ այնտեղից էլ դեպի Մաշտոցի պողոտա:

Ակցիայի մասնակիցները հընթացս ուղեւորներին կոչ էին անում վճարել 100 դրամ, իսկ վարորդներին՝ դիմել գործադուլի:

Հնարավոր է, որ ակցիայի մասնակիցները Երեւանի կենտրոնում իրականացվող ակցիան առավոտվանից շարունակեն Երեւանի տարբեր վարչական շրջաններում: Անգամ այս պահին տարբեր խմբեր քաղաքի կենտրոնում շարունակում են իրենց բողոքի ակցիան:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am