Արեւմտյան Վիրջինիայի բնակիչը շատ վտանգավոր արարք է կատարել: Նա կենդանաբանական խանութ է մտել եւ այնտեղից գողացել երեք ամսական ալիգատորին՝ կենդանուն թաքցնելով շապիկի տակ: Խանութի վաճառողները գողության մասին գլխի են ընկել միայն հաջորդ օրը: Նրանք չէին կարողանում հավատալ, որ ինչ-որ մեկը կհամաձակվի գողանալ սուր ատամներով գիշատիչ կենդանուն, հաղորդում է Huffington Post-ը:

«Գողերը երկուսն են եղել. Մեկը շեղել է ալիգատորի մորը, մյուսը արել է ողջ «կեղտոտ աշխատանքը»,-ասել է խանութի վաճառող Էնթոնի Ուիլյմսը: Խանութը պատկանում է նրա մորն ու մորաքրոջը:

Մի քանի օր առաջ նա պատրաստվում էր կերակրել ալիգատորին, երբ հանկարծ նկատել է, որ այն չկա: Կենդանին բավական մարմնեղ էր եւ արժեր 300 դոլար: Վաճառողի մտքով անգամ չէր կարող անցնել, որ որեւէ մեկը կարող էր գողանալ այդ վտանգավոր գիշատիչին, հաղորդում է Vesti.ru-ն:

Բարեբախտաբար, խանութում տեսախցիկներ են եղել, որոնք ֆիքսել են գողության փաստը: