Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգում ձերբակալվել է տղամարդ, որին մեղադրում են առեւանգման եւ բռնաբարությունների մեջ։ Նրան հանձնել է 18-ամյա զոհը, որը կարողացել է փախչել՝ 11 օր անարգվելուց եւ ծաղրի ենթարկվելուց հետո։ Աղջիկը փախուստի է դիմել՝ օգտագործելով եղունգի համար նախատեսված խարտոցը։
36-ամյա տղամարդն իր զոհին պահել է նկուղում, որն ինքն է փորել։ Աղջիկն իրենց տանջողի հետ ծանոթացել է կարաոկե ակումբում։ Չարագործը նրան մարդկանցից հեռու տեղ է տարել եւ դանակի սպառնալիքով մերկացրել։ Դրանից հետո նա զոհին տուն է բերել ու փակել նկուղում, հաղորդում է NEWSru.com-ը։
11 օրերի ընթացքում աղջիկը պարբերաբար բռնաբարվել է։ Այդ ամբողջ ընթացքում աղջիկը մերկ եւ կապկպված է եղել։ Աղջիկը կարողացել է խարտոցի միջոցով կտրել կապերն ու փախչել, երբ հանցագործը տանը չի եղել։











