Համացանցից օգտվողները հայտնաբերել են, որ իրական կյանքում գոյություն ունի կատու, որը շատ է հիշեցնում Հարֆիլդի մուլտֆիլմի պերսոնաժին՝ 12-կգ-անոց, չափից ավելի գեր, շիկահետ կատվին:

Կենդանու տիրուհին կարճ տեսանյութ է պատրաստել, թե ինչպես է գեր կատուն դժվարությամբ մտնում ընտանի կենդանիների համար նախատեսված դռնակով:

«Նրան պարբերաբար ստուգում է կենդանաբույժը, ներարկումներ է անում եւ կատուն լրիվ առողջ է: Ես պարզապես չեմ կարողանում նրան կտրել շան կերից»,-գրել է կատվի սեփականատերը YouTube-ում տեղադրված տեսանյութի տակ, հաղորդում է NEWSru.com-ը:

Տեսանյութը համացանցում դիտել են մոտ 20 հազար անգամ, այն 100-ից ավելի «Like» է հավաքել: Մեծ մասը նշում է, որ կենդանին նման է Հարֆիլդի մուլտֆիլմի պերսոնաժին, բայց կան նաեւ այնպիսիք, որոնք տեսանյութում ոչ մի զվարճալի բան չեն տեսնում: