Մեկ մարդ զոհվել է, եւս 23-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Չինաստանում զբոսաշրջային ավտոբուսի սասարփելի վթարի հետեւանքով: Թեեւ վթարը տեղի է ունեցել անցած շաբաթավերջին, կադրերը համացանցում հայտնվել են միայն այսօր, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Ոստիկանության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել Ցզինհուա նահանգում, Խանհայից հարավ: Ավտոբուսի վարորդը շրջադարձ է կատարել եւ փորձել է ուղղել ավտոբուսը, երբ այդ պահին մեծ արագությամբ նրան է բախվել անցնող մի բեռնատար: Հարվածի հետեւանքով ավտոբուսը շրջվել է, իսկ վարորդն ու ավտոբուսում գտնվող մի քանի անձինք դուրս են շպրտվել: Ընդամենը ավտոբուսում 23 մարդ է եղել: Բարեբախտաբար թե ավտոբուսի վարորդը, թե ուղեւորները կենդանի են մնացել` միայն վիրավորվելով: Իսկ վթարի մեղավորին` խոշոր բեռնատարի վարորդին փրկել չի հաջողվել, նա մահացել է տեղում` մինչեւ փրկարարների ժամանումը: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսել:











