ԱՄՆ Իլլինոյս նահանգի Չիկագո քաղաքում գտնվող Բրուքֆիլդ կենդանաբանական այգում դելֆինէ ծնվել: Այգու աշխատակիցներին հաջողվել է տեսագրել փոքրիկ դելֆինի ծնունդը: Դելֆինը ծնվել է պոչի կողմից, իսկ ծննդաբերությունը մի քանի ժամ է տեւել, հայտնում է Huffington Post-ը:
Կենդանաբանական այգու տնօրինության փոխանցմամբ, փոքրիկ դելֆինի մայրը 26 տարեկան է, նրա անունը Ալլի է: Նա պատկանում է դելֆինների աֆալին տեսակին, որոնք համարվում են ամենախոշոր դելֆինները: Նորածին դելֆինն ունի 40 սմ երկարություն եւ 18 կգ քաշ: Կենդանաբանական այգու աշխատակցի խոսքով, ծնունդից հետո առաջին մեկ ամիսը ամենաբարդն է, առայժմ ամեն ինչ նորմալ է ընթանում:
Նշենք, որ դելֆինները ձկներ չեն, այլ կաթնասուններ: Հասուն աֆալինները հասնում են մինչեւ 3 մետր երկարության եւ կշռում են մինչեւ 300 կգ: Այդ դելֆինները կարող են զարգացնել մինչեւ 40 կմ/ժամ արագություն, իսկ ջրից ցատկում են 5 մետր բարձրությամբ: Վայրի բնության մեջ աֆալինները բարեհաճ են մարդու նկատմամբ, հայտնի են դեպքեր, որ փրկել են խեղդվողներին, պաշտպանել շնաձկների հարձակումներից` մարդու շուրջ խմբային օղակ կազմելով:











