Վիճաբանության ժամանակ կնոջը սպանած ամուսինը սոցիալական ցանցում տեղադրել է մահացած կնոջ լուսանկարն ու անկեղծ խոստովանությունը։ Ոստիկանությունը ձերբակալել է Մայամիի 31-ամյա բնակիչ Դերեք Մեդինային, որը սպանել իր կնոջը՝ Ջենիֆեր Ալֆոնսոյին։
«Ինձ բանտ կամ մահապատիժ է սպասում...»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ արգելափակել են Դերեք Մեդինայի հաշիվը, ջնջել են լուսանկարն ու ոստիկանությանը հաղորդել։ Նրանց տուն ժամանելով՝ ոստիկանները հայտնաբերել են 26-ամյա Ջենիֆեր Ալֆոնսոյի մարմինը։
Մեդինան հաղորդել է, որ նախօրեին լուրջ վիճաբանություն է եղել իր եւ կնոջ միջեւ։ Կինն ասել է, որ հեռանում է նրանից, իսկ ինքը հանել է ատրճանակն ու կրակել։ Այս մասին հաղորդում է Life News-ը։
Դերեք Մեդինան հայտնի է որպես ընտանեկան հոգեբան։ Նա մի քանի էլեկտրոնային գրքերի եւ անձնային աճին ուղղված ձեռնարկի հեղինակ է։











