Արգենտինայում հազարավոր մարդիկ դուրս են եկել Լատինական Ամերիկայի համար ավանդական «կաթսաներով երթի»՝ բողոքելով իշխանությունների քաղաքականության դեմ, հաղորդում են լատինաամերիկյան լրատվամիջոցները։
«Բավական է ստել», «Դադարեցրեք կոռուպցիան»՝ նման կարգախոսերով եւ կաթսաների աղմուկի ուղեկցությամբ արգենտինացիները դուրս են եկել իրենց քաղաքաների փողոցներ։ Ամենամեծ ցույցն անցկացվել է մայրաքաղաք Բուենոս-Այրեսում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Ցույցին չի խանգարել անգամ երկօրյա ցույցը՝ կապված Ռոսարիո քաղաքում գազի պայթյունի եւ դրա արդյունքում 13 զոհերի հետ։











