Ամերիկացի ձկնորսը հսկայական օձագլուխ է բռնել։ Այն կշռում է մոտ 8 կիլոգրամ, ինչը մի քանի հարյուր գրամով գերազանցում է նախկին նվաճումները։

Խոշոր օձագլխին բռնելով, Վիրջինիա նահանգի բնակիչ Քալեբ Նյուտոնը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Ձկնորսությունը տեղի է ունեցել հունիսի 1-ին, սակայն համապատասխան սերտիֆիկատը նա ստացել է միայն հիմա, փոխանցում է Associated Press-ը։

Ինչպես հաղորդում է «Lenta.Ru»-ն, օձագլուխները Ամերիկյան ջրերում հայտնաբերվել են միայն 2013թ։ Նրանց բնակեցման նախնական արեալը Հեռավոր Արեւելքի լճերն ու գետերն էին։