Օգոստոսի 8-ի գիշերը Լայպցիգի օդանավակայանում վայրէջք կատարելիս այրվել է Ան-12 օդանավը, որն իրականացնում էր Լայպցիգ-Միներալնիե Վոդի չվերթը։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի ԱԻ պետական ծառայությունը՝ վկայակոչելով Պետական ավիածառայության տեղեկատվությունը։

Օդանավը պատկանել է «Ավւիակոմպանիա Ուկրաինա-Աէրոալյանս»-ին, փոխանցում է «Ռոսբալթը»։

Օդանավն ամբողջությամբ այրվել է։ Օդանավակայնի մոտ բնակվող մարդիկ հաղորդել են, որ պայթյունի ձայներ են լսել։ Օդանավը կենդանի հավեր է տեղափոխել. դրանք բոլորն էլ այրվել են։ Անձնակազմի անդամները չեն տուժել։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։