Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց Ալիկ Սարգսյանին որպես վկա հարցաքննելու եւ նրա ասուլիսի տեսանյութը դիտելու եւ որպես ապացույց հետազոտելու Տիգրան Առաքելյանի միջնորդությունը: Տիգրան Առաքելյանը միջնորդությունից հետո հիմնավորեց. «Միջադեպից հետո Ալիկ Սարգսյանը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ես ուզում եմ պատմել ձեզ , որ այս երկու օրերի ընթացքում առաջին օրվանից սկսած ես հանդիպումներ եմ անցկացրել բոլոր այն ոստիկանների հետ ովքեր մասնակից են եղել միջադեպին»: Սրանք բառացիորեն Ալիկ Սարգսյանի խոսքերն են, որը ասել է ասուլիսին: Նրա խոսքով, Ալիկ Սարգսյանի վկայությունները կարող են նպաստել ինչպես քրեական գործի բացահայտմանը այլպես էլ ապացուցել իր անմեղությունը»:
Ի դեպ, Տիգրան Առաքելյանը նշեց, որ Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ լինելով նախաքննության ընթացքում բոլոր հանգամանքները արդեն իր սենյակում պարզել էր: «Դա ասված է իր ուղակի խոսքի մեջ: Այդ մարդը ուրեմն ամեն ինչին է տիրապետում եւ նա ամենակարեւոր վկան է: Բոլոր տուժողները միասին վերցրած այդքան կարեւոր չեն, ինչքան Ալիկ Սարգսյանը»,- ընդգծեց Տիգրան Առաքելյանը: Նա ընդգծեց, որ Ալիկ Սարգսյանը շահագրգռված է մեղադրական գործով, քանի որ դրանից մի քանի օր առաջ նա մեկ այլ դատական գործով Ալիկ Սարգսյանին կողմից գրավոր ներողություն է ստացել: Հետեւաբար` ենթադրում է, որ այս միջադեպով իր նկատմամբ քինախնդրություն է դրսեւորել:
Դատարանը, քննարկելով միջնորդությունը, այն բավարարեց մասնակիորեն: Եվա Դարբինյանը բացատրեց, որ պաշտոնական կողմը բողոքին կից ներկայացրել է սղագրությունը թղթային եղանակով: Իսկ Ալիկ Սարգսյանին որպես վկա դատականչելու վկայի կարգավիճակով 102 հոդվածով հետաձգվեց մինչեւ սղագրության հետազոտությունը:
Սարգիս Գեւորգյանն էլ ասաց, որ Ալիկ Սարգսյանը իր ասուլիսում ասել է, որ տուժող ոստիկանների մոտ եղել են քերծվածքներ, բայց ինքն իբր ասել է, որ դա չգրեն: «Այսինքն` սա ակնհայտ հայտարություն է Ալիկ Սարգսյանին կողմից այն մասին, որ ինքը ուղղորդում է նախաքննական մարմին: Ինքը որոշում է, թե ինչ ապացույցներ պետք է հետազոտի նախաքննական մարմինը եւ ինչը՝ ոչ: Սա լրջագույն հիմք է Ալիկ Սարգսյանին ներգրավելու որպես վկա»,- հիմնավորեց Սարգիս Գեւորգյանը: Եվա Դարբինյանը Տիգրան Առաքելյանից նաեւ հետաքրքրվեց, թե այդ ասուլիսը որքանով է վերաբերլի օգոստոսի 9-ին դեպքի հետ առնչված գոծողություններին, ինչին ի պատասխան Տիգրանը ասաց.«Ալիկ Սարգսյանը հրավիրել է ասուլիս, որ ասի, թե օգոստոսի 9-ին ինչ է կատարվել»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











