Մոսկվայի «Խաչապուրի» սրճարանի տերերը բողոքել են ռեյդերական գրավման դեմ։ Այս մասին տեղեկություններ են հայտնվել սրճարանի համասեփականտիրուհու Facebook-յան էջում։
Նրա խոսքով՝ սրճարանի ունեցվածքը մնացել է ներսում։ Ներսում փակված է մնացել նաեւ հաստատության կենդանի թալիսմանը՝ Տոլյա անունով ոչխարը։ Սրճարանի տերերին թույլ չեն տալիս ներս մտնել։
Ինչպես ընդգծում են հաստատության տերերը, սկզբում դուրս են հանել պահակներին՝ զենքի սպառնալիքով, հետո իրենք ներսում դիրքավորվել են։ Տերերը կարծում են, որ այժմ նրանք սպասում են տարածքի սեփականատիրոջ հրամաններին, փոխանցում է «Vesti.Ru»-ն։
Facebook-ում հայտնվել է նաեւ դեպքերի տեսագրությունը։











