Կիեւի բնակիչները փորձել են գրոհով վերցնել Մայակովսկու փողոցի վրա գտնվող շինհրապարակը։ Նրանց վրդովվեցրել է, իրենց կարծիքով, այդ տարածքում առեւտրագրասենյակային կենտրոնի ապօրինի շինարարությունը։ Օբյեկտի պահակները ստիպված են եղել արտացոլել կատաղած բնակիչների հարձակումը։
Տեսնելով բակում կառուցված արգելապատնեշը՝ մարդիկ անմիջապես ցանկացել են կոտրել այն։ Դժգոհող մարդկանց ուղղությամբ քարեր են նետել, ավազ են լցրել, հետո ջուր եւ մազութ նետել։ Չկարողանալով հանդարտեցնել մարդկանց՝ նրանց դեմ անգամ արցունքաբեր գազ է կիրառվել։ Տեղի ունեցողին հետեւել են ոստիկանները, որոնք մինչեւ որոշակի պահ չեն միջամտել։
Ինչպես հաղորդում է LB.ua պորտալը, տեղի բնակիչները կարողացել են գրեթե ամբողջությամբ քանդել ցանկապատը։ Տեսնելով, որ ամբոխի դեմ ոչինչ չեն կարող անել, տարածքի պահակները փախուստի են դիմել։











