ԱՄՆ Իսթ Հեյվեն քաղաքում վթարի է ենթարկվել թեթեւ շարժիչով Turbo Commander 690B օդանավը, որը Նյու Ջերսիից թռչում էր Նյու Հեյվեն: Օդանավի ղեկին, որն ընկել է բնակելի տների վրա, եղել է Microsoft ընկերության նախկին թոփ-մենեջեր Բիլ Հինինգսգաարդը:
Ականատեսների խոսքով՝ աղետից առաջ օդանավն օդում ծուխ է արձակել: Քաղաքապետը հաստատել է, որ շենքը, որի վրա ընկել է օդանավը, երկու երեխա է մահացել՝ 1 եւ 13 տարեկան: Երեխաների մայրը չի տուժել, նա եղել է տան մյուս մասում: Փրկարարները գտել են օդաչուի մարմինը, իսկ երեխաների մարմինները դեռ չեն գտել: Շարունակվող հրդեհի եւ փլուզման վտանգի պատճառով փրկարարները դեռեւս չեն կարողանում շենք մտնել, հաղորդում է Life News-ը:
Օդանավում բոլոր գտնվողները եւս զոհվել են: Օդանավում գտնվողների թիվը հստակ չէ: Հինինգսգաարդի հարազատների տվյալներով օդանավում եղել է միայն ինքն ու իր որդին, սակայն իշխանությունները համարում են, որ օդանավում երեք մարդ է եղել, հաղորդում է Lenta.ru-ն:
Բիլ Հինինգսգաարդը Microsoft-ում աշխատել է 1988-2002 թվականներին եւ զբաղեցրել փոխնախագահի պաշտոնը: Microsoft-ից առաջ նա որոշ ժամանակ աշխատել է Apple ընկերությունում:











