Ինդոնեզիայի Հարավային Նուսա-Թենգերա նահանգում Ռոկատենդա հրաբխի ժայթքման արդյունքում, վերջին տվյալներով, զոհվել է 6 մարդ, շիկացած մոխիրը ծածկել է մարդկանցով լի ողջ ծովափը: Ավելի վաղ հաղորդվել էր 5 զոհի մասին:

Պալուէ կղզում տեղակայված հրաբուխը Ֆլորես ծովից ընդամենը 875 մետր բարձրության վրա է: Դրա հիմքը` մոտ 3 կմ խորությամբ, ջրի տակ է:

Մոլորակի խոշորագույն Ինդոնեզական արշիպելագն, այսպես կոչված, «Հրե օղակի» մի մասն է:

Հրաբխի ժայթքման ընթացքում տաք մոխիրը եւ քարերը թռել են մինչեւ 2 կմ, հաղորդում է BBC-ն:

Հրաբուխը ակտիվացել է նախորդ տարվա հոկտեմբերի 12-ին: Մեկ ամիս առաջ մոտ 3 հազար մարդ տարհանվել է պոտենցիալ վտանգավոր գոտուց, սակայն որոշ ժամանակ անց մարդիկ վերադարձել են իրենց տները, չնայած իշխանությունների նախազգուշացումներին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: