Ուկրաինական Լուգանսկում տան պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է երեքի։ «Բազմահարկ տան փլատակների տակ հայտնաբերվել եւ դուրս է բերվել 73-ամայ կնոջ մարմին»,-հայտարարել է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է 2 մարդ, եւս 17 մարդ վիրավորվել էր։
Օգոստոսի 11-ի ցերեկը Լուգանսկի կենտրոնում կենցաղային գազի պայթյուն է որոտացել։ Պայթյունը տեղի է ունեցել 6-րդ հարկում։ Պայթյունի հետեւանքով ապակիներ են կոտրվել, փլուզվել են պատշգամբներ։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ շրջվել են բակում կայանված մի քանի ավտոմեքենաներ։











