Երեւանում, այսօր՝ օգոստոսի 12-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գեւորգյանի «Աբորտ» ֆիլմի առցանց պրեմիերան: Կիսախաղարկային վավերագրական ժապավենում հղիության արհեստական ընդհատման խնդիրները ներկայացվում են միանգամայն տարբեր կողմերից:

Ֆիլմում իրենց տեսանկյուններն են ներկայացնում տրամագծորեն հակադիր ոլորտների ներկայացուցիչներ․ հոգեւորական եւ անտրոպոսոֆ, ոչ ավանդական բժշկության ներկայացուցիչ, բժիշկ եւ հոգեբան:

Ի դեպ, նշենք, որ այսօր «Աբորտ» ֆիլմի ռեժիսոր Լուսինե Գեւորգյանը ծանր հիվանդ է եւ չունի բուժում ստանալու հնարավորություն: