Ականատեսները տեսանկարահանել են եզակի կադրեր՝ կապված 8 ժամ ճոպանուղուց կախված մնացած 76 զբոսաշրջիկներին փրկելու հետ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին։ 2 վագոններում մարդիկ մնացել են 130 եւ 50 մետր բարձրության վրա։
Ուկրաինայի փրկարարական գերատեսչության տվյալներով՝ մի վագոնում եղել է 38 մարդ՝ 15 ռուս, 23 ուկրաինացի, այդ թվում՝ 8 երեխա։ Մյուսում եւս եղել է 38 մարդ՝ 19 ռուս, 18 ուկրաինացի եւ 1 հայ։ Զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել։
Փրկարարական գործողություններին մասնակցել է մոտ 100 փրկարար։ Այն տեւել է մինչեւ ուշ գիշեր։ Այս մասին հաղորդում է «Fontanka.Ru»-ն։
Այ-Պետրի ճոպանուղին Ղրիմի տեսարժան վայրերից է, որի երկարությունը 2980 կմ է։











