Henkel ընկերությունը որոշել է վաճառքից հանել զուգարանակոնքերի «Lemon-Lime» թարմացնող միջոցըեւ դադարեցնել գովազդը բոլոր երկրներում:
Henkel-ում նշել են, որ այդ քայլին գնացել են սպառողների խնդրանքով, որոնք վերապահումներ ունեին գունային համադրության պատճառով: «Որոշների մոտ կապույտ եւ դեղին գույների համադրությունը ասոցացվել էր ուկրաինական դրոշի հետ»,- նշել են ընկերությունից:
Օրերս ցանցում գովազդային հոլովակ էր հայտնվել, որում օդի թարմացնող միջոց էր գովազդվում: Հոլովակը ցուցադրվել է ռուսական ալիքների եթերում:
Ուկրաինական «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Էդուարդ Լեոնովը, մեկնաբանելով տեսագրությունը, հայտարարել էր, թե Ռուսաստանից կպահանջի պատժել իրավաբանական անձին, ով «արհամարհում է բարիդրացիության նորմերը»:











